211652_close_icon

Կոշիկի խանութից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին

views-count2004 դիտում article-date 22:55 17-05-2014
Մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Ռիտայի կողմից կոշիկի խանութներից մեկից գողություն կատարելու մասին: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Ռիտան 1979 թ. ծնված Ռիտա Հ.-ն է, որը մայիսի 16-ին, ժամը 21.00-ին, Նաիրի Զարյան փողոցում գտնվող ԻԻՀ դեսպանատան մոտից հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Կատարվում է նախաքննություն: ՀՀ Ոստիկանություն

Նմանատիպ նյութեր