Ա Սերիա. Պիրլոն` տարվա լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Կոնտեն` լավագույն մարզիչը
Իտալիայի ֆուտբոլի ասոցացիան ամփոփել է նախորդ մրցաշրջանի արդյունքները: Հարցման արդյունքում Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն: Լավագույն մարզչի կոչումին արժանացել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:
Տարվա խորհրդանշական հավաքականում տեղ են զբաղեցրել հետևյալ խաղացողները`
Դարպասպահ: Սամիր Հանդանովիչ («Ինտեր»)
Պաշտպաններ: Կրիտիան Մաջիո («Նապոլի»), Անդրեա Բարձալի, Ջորջո Կիելնինի (երկուսն էլ «Յուվենտուս»), Մատիա Դե Շիլյո («Միլան»)
Կիսապաշտպաներ: Արտուրո Վիդալ, Անդրեա Պիրլո երկուսն էլ («Յուվենտուս»), Բորխա Վալերո («Ֆիորենտինա»),
Հարձակվողներ: Էդիսոն Կավանի («Նապոլի»/«ՊՍԺ»), Անտոնիո Դի Նատալե («Ուդինեզե»), Մարիո Բալոտելլի («Մանչեսթեր Սիթի»/«Միլան»)