211652_close_icon

Սողանքի հետեւանքով մահացած Վարդան Ղրմաջյանը ՌԴ-ից էր եկել, որ ծառայի. նա 6 օրից զորացրվելու էր

views-count11034 դիտում article-date 16:36 10-06-2016
Սողանքի հետեւանքով մահացած Վարդան Ղրմաջյանը Էջմիածնի բնակիչ էր: Նա տարիներ առաջ ՌԴ-ից էր վերադարձել` հայրենիքի պարտքը կատարելու համար: 6 օրից էլ զորացրվելու էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում նրա հարազատաները պատմեցին, որ Վարդանի հայրը տարիներ առաջ Էջմիածնում ավագանու անդամ է եղել: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ սողանքի հետևանքով մահացած զինծառայողներից Վարդան Ղրմաջյանը էջմիածնից էր, իսկ Արմեն Ղազարյանը` Արարատի մարզից: Մեր տեղեկություններով` կա նաև վիրավոր, ով լեյտենանտ է: Ըստ նախնական տեղեկությունների` նա ուղեղի ցնցում է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել էին N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել էր ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր