Չինաստանում սողանքի հետեւանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ
Չինաստանի կենտրոնական Շենսի նահանգի Շանլո քաղաքում սողանքի հետեւանքով 40 մարդ մնացել է հողաշերտի եւ փլատակների տակ: Փրկարարներին հաջողվել է դուրս բերել 14 մարդու:
Որոնողական աշխատանքներին խոչնդոտում են հորդառատ անձրեւները: Սողանքը ծածկել է 18 շինություն, այդ թվում՝ բանվորների ժամանակավոր կացարաններ: