211652_close_icon
views-count1423 դիտում article-date 09:36 10-06-2016

Հայաստանում զննել–մննել չկա. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն բացահայտվել է կեղծ փաստաթղթեր տպագրող տպարան, հայտնաբերվել է տեխզննման հազարից ավելի կեղծ կտրոն։ Հաղորդագրության վերջում ԱԱԾ-ն կոչ է արել տեխզննման կտրոնները «սահմանված կարգով ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից»։ «ՉԻ» - Փաստորեն՝ ինչ-որ մարդիկ կեղծել են տեխզննման կտրոնները, այսինքն՝ այն փաստաթղթերը, որոնք «էն գլխից» իրենց էությամբ կեղծ են։ Ի վերջո՝ ո՞րն է տեխզննման կտրոնների իմաստը։ Վարորդները պիտի տարին մեկ մեքենաները տանեն մասնագետների մոտ, սրանք պիտի զննեն և եզրակացություն տան, որ մեքենան առաջիկա մեկ տարվա ընթացքում պիտանի է շահագործման։ Իսկ Հայաստանում զննել–մննել չկա։ Փողը տալիս են ու հենց բանկից վերցնում կտրոնը։ Ընդ որում՝ այդ կարգը օրենքով է սահմանված»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր