2683 դիտում
21:47 09-06-2016
Չեխիայի նախագահը համարում է, որ Ցեղասպանության ժխտողականությունն ու վախկոտությունը հոմանիշ են. Էդուարդ Շարմազանով
Նրանց մեծ մասը, ովքեր դժգոհում են Հյաաստանի ու Ռուսատանի միջև կնքված միավորված հակաօդային պաշտպանության համակարգի մասին համաձայնագրից, ծանոթ չեն դրա տեքստին:
Այս մասին այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հակառակ դեպքում հազիվ թե գրագետ մարդը կարդա համաձայանագրի տեքստը, և նրա մոտ մտավախություն առաջանա, որ Հայաստանի Հանրապետությունը , Զինված ուժերը, իր ինքնիշխանության մի մասը տալիս է այլ , թեկուզ դաշնակից երկրի կառավարման »,-ասաց Շարմազանովը ու առաջարկեց խոսել փաստերով:
Դրանցից մեկը համաձայնագրի վերնագիրն է՝ միավորված հակաօդային պաշտպանության: Շարմազանովը ճշգրտեց՝ միավորված, այլ ոչ միասնական:
Երկրորդ. Եթե Բելառուսն ու Ղազախստանը կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, ապա Հայաստանն ու Ռուսաստանը՝ միավորված համակարգի, ինչը նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը:
ՀՀԿ խոսնակը հասկացնել տվեց, որ պատահական չէ, որ Հայաստանը գնացել է այս ճանապարհով:
ՀՀԿ խոսնակը անդրադարձավ երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Զեմանի այցին՝ այն բավականին արդյունավետ համարելով:
«Հանդիպումները պարոն Սերժ Սարգսյանի հետ տվեցին բավականին լուրջ արդյունք, և պարոն Զեմանը ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը, նա նշեց, որ 1915 թվականի դեպքերը ոչ այլ ինչ են, քան Ցեղասպանություն, իսկ երեկ պարոն Զեմանը նշեց, որ նրանք, ովքեր ժխտում են Ցեղասպանությունը վախկոտներ են:
Այսինքն՝ սա ուղիղ ազդակ է առաջին հերթին Թուրքիայի քաղաքական վերնախավին, ովքեր Բունդեսթագի հայտնի բանաձևի ընդունումից հետո բարձրացրեցրին էմոցիանալ մեծ դժգոհություն»,-մանրամասնեց Է.Շարմազանովը:
Նիստի ընթացքում բացի արտաքին քաղաքական թեմաներից քննարկվել են նաև ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր, այդ թվում՝ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյան:
Հիշեցնենք, որ երկուշուբաթի հրավիրվում է ԱԺ արտահերթ նիստ:
Նմանատիպ նյութեր
2834 դիտում
11:40 18-06-2020
Ժխտողականությունն ապագա չունի. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը
973 դիտում
17:04 20-03-2023
Կանաչ հանրային կառավարումը պետք է դառնա արժեքավոր միջավայրի հոմանիշ. Արմեն Գևորգյան
2106 դիտում
18:11 24-04-2022
Ժխտողականությունն ու անտարբերությունը կանաչ լույս են Թուրքիայի և Ադրբեջանի համար․ Արցախի ՄԻՊ
Այս բաժնից
2074 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1192 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
838 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ