211652_close_icon
views-count8200 դիտում article-date 20:30 09-06-2016

Տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է օձ

Հունիսի 9-ին, ժամը 18.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի թիվ 2-րդ փողոցի տներից մեկի լոգարանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն Ա. Հ.-ին պատկանող տան լոգարանում բռնել են լորտու տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր