57180 դիտում
23:08 09-05-2015
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 23-ամյա տղայի դի
Այսօր՝ մայիսի 9-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 00:20-ի սամաններում 1-03 շտապօգնության կենտրոնական կայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 4 հերթապահ խումբը սրտային կանչով մեկնել է Արշակունյաց պողոտայի թիվ 39/9 հասցե, որտեղ հայտնաբերել են մահացած երիտասարդ տղայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:
Պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 1/3-րդ շենքի բնակիչ 23-ամյա Գեղամ Խաչատրյանն է, ում դին ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նշված շենքի թիվ 123 բնակարանի լոգարանում:
Դատաբժշկի նախնական զննության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատաբժշկական:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ երիտասարդը բնական մահով չի մահացել, և նրանք սպասում են նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)