1274 դիտում
19:30 09-06-2016
Խաղարկվեց միջգերատեսչական լրատվական կենտրոնը
Հունիսի 9-ին ՀՀ ԱԻ նախարարությունում շարունակվեց ՀՀ Շիրակի մարզում մեկնարկած «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը: Ուսումնավարժությանը մասնակցում էին բոլոր գերատեսչություն-նախարարությունների քաղպաշտպանության և լրատվական ծառայությունների պատասխանատուները:
Վարժանքի հիմնական նպատակներն էին ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպումը, «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը:
Ուսումնավարժության կարևոր խնդիրներից էր նաև միջգերատեսչական միասնական լրատվական կենտրոնի (ՄՄԼԿ) աշխատանքների կազմակերպումը, որը հնարավորություն կտա խոշոր աղետի դեպքում ապահովել հասարակությանը համակարգված և համակողմանի լրատվություն տրամադրումը:
Ըստ վարժանքի սցենարի` հունիսի 7-ին, ժամը 07:30-ին գրանցվել էր 6,5 մագնիտուդով պայմանական երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր ՀՀ Շիրակի մարզում, Գյումրիից 9 կմ հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնի խորությունը` 15 կմ: Գյումրիում և հարակից համայնքներում ինտենսիվությունը, ըստ MSK-64 սանդղակի, կազմել էր 8-9 բալ: Նախնական տվյալներով` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում և հարակից համայնքներում կային շենք-շինությունների ավերածություններ, ստեղծվել էր ծանր ինժեներական, բժշկական և հրդեհային իրավիճակ: Կային պայմանական զոհեր ու վիրավորներ:
Միջոցառման սկզբում ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը ներկայացրեց «Սենդայի ծրագիրը գործողության մեջ. հանրայնացում, ներգրավում և իրականացում» թեմայով զեկույցը, որում նա անդրադարձավ վերոնշյալ ծրագրի առաջնահերթություններին, թիրախներին, Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության և դիմակայության ազգային ծրագրի տեսլականներին:
Խաղ-վարժանքի ընթացքում մասնակիցները միջանկյալների տեսքով առաջադրանքներ էին ստանում և ներկայացնում խնդիրների լուծման իրենց տարբերակները: Կազմակերպվեց նաև խաղարկային մամուլի ասուլիս, որի ընթացքում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ պատասխանեցին «լրագրողների» հարցերին` կապված աղետի գոտու վիճակի, ձեռնարկվող միջոցառումների և իրենց գործառույթների հետ:
Միջոցառման ավարտին մասնակիցներն ամփոփեցին ուսումնավարժության արդյունքները, իսկ ՓԾ տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանը, ԱԻ նախարարության անձնակազմի անունից շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, հույս հայտնեց, որ ուսումնավարժությունը ևս մեկ քայլ առաջընթաց կապահովի Հայաստանում հնարավոր աղետների դեմ պայքարում պետության միասնական ու համակարգված քաղաքականության վարման տեսանկյունից:
Նմանատիպ նյութեր
2493 դիտում
21:15 19-07-2016
Միասնական լրատվություն՝ մեկ ձայնով խաղարկվում է միացյալ միջգերատեսչական լրատվական կենտրոնը
6828 դիտում
17:53 08-08-2017
Բլոտի կենդանի մրցաշարում խաղարկվեց 500.000 դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
10816 դիտում
20:40 02-10-2017
Վիվառո Բլոտում խաղարկվեց ավտոմեքենա և 3.6 միլիոն դրամ
Այս բաժնից
604 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն
583 դիտում
20:33 08-01-2025
Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ
1387 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին