211652_close_icon
views-count23271 դիտում article-date 14:12 09-06-2016

ԱԱԾ-ն 1000-ից ավելի տեխզննման կեղծ կտրոն է հայտնաբերել. 8 մարդ կալանավորվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտվել է կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ իրացման հանցավոր գործողությունների շարք: ԱԱԾ մամուլի կենտրոնից [url=http://news.am/arm/news/331396.html]NEWS.am-[/url]ին հայտնում են, որ Երեւանում, ինչպես նաեւ ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները: Հարուցված քրեական գործով ինը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել: Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը եւ պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաեւ հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու եւ դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաեւ անհատներից գնելու արատավոր պրակտիկայից եւ հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/28/83692/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ: Այդ քաղաքացիներն էին՝ Արտյոմ Օրդուխանյանը, Դավիթ Մնացականյանը, Սարգիս Հակոբյանը և Սամվել Բարխոյանը: Ա. Օրդուխանյանն ու Ս. Բարխոյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում էին նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել էին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կալանավորվածներից Ս. Բարխոյանը հանրությանը հայտնի երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր