Նոր մանրամասներ` երեկ սողանքի հետևանքով մահացած զինռայայողների և վիրավորի մասին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` երեկ սողանքի հետևանքով մահացած զինծառայողներից Վարդան Ղրմաջյանը էջմիածնից էր, իսկ Արմեն Ղազարյանը` Արարատի մարզից:
Մեր տեղեկություններով` կա նաև վիրավոր, ով լեյտենանտ է: Ըստ նախնական տեղեկությունների` նա ուղեղի ցնցում է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել էին N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել էր ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: