13927 դիտում
18:51 31-01-2015
Նոր մանրամասներ՝ երեկ Արծվանիստ գյուղի տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածի և 5 վիրավորի ինքնությունը
Երեկ՝ հունվարի 30-ին, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկություն էր հրապարակել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 5 հոգին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Toyota մակնիշի 05 TT 105 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու 5/1 շենքի բնակիչ՝ 38-ամյա Կարեն Փիրումյանը, ով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պարտճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Կ.Փիրումանն ու ուղևորներ՝ Նուբարաշենի խճուղու 5/1 շենքի բնակիչներ՝ 65-ամյա Ցոլակ Ավետիսյանը, 38-ամյա Իրինա Ավետիսյանը, 17-ամյա Արտյոմ Փիրումյանը և 12-ամյա Արման Փիրումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ Երևան քաղաքի Շերամի փողոցի 113 շենքի բնակչուհի՝ 63-ամյա Նվարդ Ավետիսյանը տեղում մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Կ. Փիրումյանը ծառայում է ՀՀ ՊՆ զորամասում, որպես պարենային ծառայության պետ, հիվանդանոց տեղափոխված երեխաները նրա երեխաներն են: Երեխաներից Արտյոմը՝ սովորում է Ֆինանսատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում, Արմանը՝ Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի 5-րդ դասարանում:
Ըստ տեղեկությունների՝ մահացած Ն. Ավետիսյանը վարորդի ազգականն էր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1882 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)