211652_close_icon

Թմրանյութը քաղել, մանրացրել և չորացրել էր՝ հետագայում օգտագործելու համար

views-count1168 դիտում article-date 16:48 09-06-2016
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վարդան Գ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ և անձեռոցիկի մեջ փաթաթված դեղնականաչավուն կանեփանման բույսի չորացված-մանրացված զանգված: Վարդան Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը քաղել է Դիլիջանի «Ջրհողեր» կոչվող թաղամասի վերջնամասից, ապա մանրացրել և չորացրել է հետագայում օգտագործելու համար: Նշանակվել է դատատոքսիկաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր