211652_close_icon
views-count966 դիտում article-date 14:27 19-06-2014

Թմրանյութը պատրաստել էր տանը` ներարկման միջոցով օգտագործելու նպատակով

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները հուլիսի 17-ին, ժամը 17.00-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 17 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին: Զննությամբ նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել է 1,5 լ տարողությամբ տարա` թմրանյութի նմանվող սպիտակ զանգվածով: Կոլյա Ա.-ն հայտարարել է, որ թմրանյութը պատրաստել է տանը, ներարկման միջոցով օգտագործելու նպատակով: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր