Խնձորի մեջ թաքցրած թմրանյութը բանտ էին տանում
Մայիսի 8-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ա.-ի անվամբ քաղաքացի Կ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի 5 խնձորի միջից հայտնաբերել եւ առգրավվել է 14 հատ «B8» դաջվածքով դեղահաբ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: