Ինչո՞ւ է Արսենը ծեծել Մելինեին, ո՞ւմ այցերը նրան դուր չեն եկել
Արսեն Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով Մելինե Հովհաննիսյանին պատկանող Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի 72ա շենքի 10-րդ բնակարանում, որտեղ կենցաղային հարցի շուրջ, այն է` Մելինե Հովհաննիսյանի նախկին ամուսնու կողմից այցելություններ կատարելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա դեմքին, գլխին, ձեռքին և մարմնի տարբեր մասերին:
Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


