Կործանման մեխանիկան և ՊԵԿ-ի իրական քաղաքականությունը. Lurer.com
Ի պատասխան «Եթե այս վիճակին շուտափույթ վերջ չտրվի, նշանակում է համապատասխան պաշտոնյաները զբաղված են Հայաստանի տնտեսությունը կործանելով» վերտառությամբ մեր հոդվածի, երեկ պարզաբանում ուղարկելով խմբագրություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մասամբ անդրադարձել է նաև մեր մեկ այլ հոդվածում «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանի արտահայտած արդարացի դժգոհությանը (պարզաբանման վերաբերյալ մեր նախորդ հրապարակումը:
«Մարտի 4-ին մտա ֆինանսների նախարարություն, առաջին հարկում ընդհանուր բաժնի պես մի տեղ կար, ուր մտա, ասացի' ես ապրանք եմ ստացել, ուզում եմ դիմում տալ, որ այդ ապրանքը գնահատվի, ստանամ,- ասել էր Աշոտ Մնացականյանը:- Ցույց տվեցի ինվոյսը, տեղափոխման փաստաթուղթը: Աշխատողը, որը մի տղա էր, ասաց' գնացեք գրախանութ, դիմում լրացրեք, եկեք այստեղ»:
Ա. Մնացականյանի պնդմամբ, դիմումը լրացնելու համար ինքը գրախանութում սպասել է 30 րոպե ու վճարել 1000 դրամ: Իր պարզաբանման մեջ անդրադառնալով վերոնշյալի առնչությամբ Ա. Մնացականյանի դժգոհությանը, ՊԵԿ-ն այս փաստը չի ժխտել: Ըստ հիշյալ ընկերության տնօրենի, կես ժամ սպասելու և 1000 դրամ վճարելուց հետո գրել, տվել են այն դիմումը, որն ինքն էլ կարող էր գրել, եթե ֆինանսների նախարարությունում դրա համար համապատասխան սեղան լիներ: «Սեղանն էլ դեռ մի կողմ, կանգնած մի կերպ կգրեի, եթե 5 դրամ էլ չարժեցող A4 ձևաչափի մի սովորական, մաքուր թուղթ տային կամ այն դրված լիներ դիմում գրելու ցանկություն ունեցող անձանց համար, ինչպես կադաստրում է»,- ասել էր Ա. Մնացականյանը:
Մանրամասներն` [url=http://lurer.com/?p=225102&l=am]այստեղ[/url]