211652_close_icon
views-count8893 դիտում article-date 00:19 08-06-2016

Բացահայտում. կործանարար ու զարհուրելի իրողություններ` Հայաստանի մաքսային ու տնտեսական համակարգերում. իզուր է խուսանավում ՊԵԿ-ը. Lurer.com

Հայաստանում զարհուրելի տնտեսական իրողություններ կան, արտերկրից ապրանքներ ներկրող փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների, որոշ դեպքերում նաև միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար ՀՀ օրենսդրությունը և երկրում փաստացի գործող համակարգը կործանարար են: Այս ամենն իրենց համար բացահայտելուց հետո փոքր ձեռնարկատիրությամբ (բիզնեսով) զբաղվող ու ՀՀ ապրանքներ ներկրող ընկերությունները դադարեցնում են իրենց գործունեությունը, շատ գործարարներ ընդհանրապես լուծարում իրենց ընկերությունները' մեր երկրում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելը համարելով անիմաստ և անհնար, ոչ քչերը թողնում ու հեռանում են Հայաստանից: Այս իրավիճակում հաջողում են խոշոր ձեռնարկատերերը, տնտեսական փաստացի մենաշնորհ ունեցող տնտեսվարողները, իսկ տնտեսական ազատ մրցակցային պայմանների մասին խոսելը դառնում է անհեթեթ: Այս պայմաններում սպառողների շահերի ոտնահարում էլ կա, ստվեր ու կոռուպցիա էլ, գների անհիմն տատանումներ էլ, ի վերջո, երկրում համախառն տնտեսական վնաս է առաջանում: Ահա այս և այլ իրողությունների էինք փաստերով, ապացույցներով, փաստարկված կերպով անդրադարձել մասնավորապես մաքսային համակարգի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումներով («Մի կողմից բարբաջում են Հայաստանում փոքր ու միջին գործարարության զարգացման մասին, մյուս կողմից խեղդում, կործանում այդ բիզնեսը», «Ինչպես են կործանում Հայաստանի Հանրապետությունը. Պետական եկամուտների կոմիտե, համապատասխան ղեկավարներ, դե հիմա պատասխանեք…», «Եթե այս վիճակին շուտափույթ վերջ չտրվի, նշանակում է համապատասխան պաշտոնյաները զբաղված են Հայաստանի տնտեսությունը կործանելով»): Ա՛յն համակարգի վերաբերյալ, որի հետ առնչվելուց հետո փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող Երևանի բնակիչ, «Ագրոֆիրմա Սևան» ՍՊԸ տնօրեն Աշոտ Մնացականյանը զայրութից, միանգամայն հասկանալի ապրումներից ուղղակի ուղեղի կաթված (ինսուլտ) էր ստացել, շտապօգնությամբ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ, ուր նույնպես հանդիպել էր անմարդկային վերաբերմունքի ու մեկը մյուսին հաջորդող գումարային պահանջների: Ընդգծեմ, որ պատրաստվում ենք խնդրին առնչվող մեր բոլոր հրապարակումները պատասխանի համար առաջիկայում ուղարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ՀՀ վարչապետին, ինչպես նաև այլ ատյանների ու պաշտոնյաների: Սակայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մինչ կստանար մեր համապատասխան նամակը, ինքն է անհրաժեշտ համարել այսօր հանդես գալ պարզաբանմամբ: ՊԵԿ-ի նշված քայլն, անշուշտ, դրականորեն էինք գնահատելու, եթե պարզաբանման մեջ տեսնեինք բարձրացված հարցերի լուծման պատրաստակամություն, սակայն, դրա փոխարեն, տեսնում ենք խուսագրություն, բարձրացված խնդիրները, հրապարակված փաստերը շրջանցելու փորձ: Նախ, բնականաբար, հարց է առաջանում' եթե ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարել պարզաբանմամբ հանդես գալ ի պատասխան «ԼՈՒՐԵՐ.com» կայքում հրապարակված հոդվածի, ապա ինչո՞ւ է առանձնացրել նույն ձեռնարկատիրոջը և իրեն վերաբերվող երեք հոդվածներից միայն վերջինը, իսկ մյուսներին, իր փոխարեն, ո՞վ կամ պետական ո՞ր մարմինը պետք է պատասխանի, պարզաբանումներ տա: Եվ երկրորդ հարցը' ՊԵԿ-ը թեկուզ հենց այդ նույն հոդվածի («Եթե այս վիճակին շուտափույթ վերջ չտրվի, նշանակում է համապատասխան պաշտոնյաները զբաղված են Հայաստանի տնտեսությունը կործանելով») առնչությամբ ինչո՞ւ հանդես չի եկել լիարժեք պարզաբանմամբ, ինչո՞ւ է անդրադարձել հոդվածում նշված փաստերի, բարձրացված հարցերի միայն մի մասին: Մանրամասներն` [url=http://lurer.com/?p=224997&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր