211652_close_icon

Փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, խնդիրը չեն լուծում. ավոտներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Նուբարաշենի ավտոշուկայի մոտ (լրացվող). Tert.am

views-count5664 դիտում article-date 15:09 13-10-2019
Երևանում ավտոներկրող կազմակերպությունները բողոքի ակցիա են իրականացնում՝ կառավարությունից պահանջելով ոլորտում առկա խնդիրները լուծել: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը [url=https://www.tert.am/am/news/2019/10/13/hovhannisjan-cars/3116557?fbclid=IwAR0cLOx7YfMwA_GB1Yhyut5fH7xuR47MoEawsGccxzTlgnT6dJpBCOqQmVQ]Tert.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ Վրաստանում տևական ժամանակ է՝ ավտոներկրումների հետ կապված խնդրի առաջա են կանգնում: «Քանի Վրաստանի վարչապետը գալիս է Հայաստան, պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը նրա հետ խոսի, հասկանան՝ ինչ խնդիրներ կան, Փոթիում մեր քաղաքացիներին տուգանում են, մեքենաները բեռնախցիկներից (կոնտեյներ) չեն իջեցնում, միտումնավոր ժամանակ են ձգում: Եթե այսպես շարունակվի, փաստի առաջ ենք կանգնելու»,-մանրամասնեց նա: Տիգրան Հովհաննիսյանը նաև ասաց, որ ավտոներկրողները դեմ են մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշմանը: Նա ընդգծեց, որ պատրաստվում են Նուբարաեշենի ճանապարհը փակել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/10/13/hovhannisjan-cars/3116557?fbclid=IwAR0cLOx7YfMwA_GB1Yhyut5fH7xuR47MoEawsGccxzTlgnT6dJpBCOqQmVQ]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր