211652_close_icon
views-count2033 դիտում article-date 21:24 08-06-2016

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 8-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է հայտնաբերվել (քաղաքացին տեղափոխել է այն տարայի մեջ), ենթադրվում է, որ այլ օձեր էլ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Տեղազննման արդյունքում այլ օձ չի հայտնաբերվել: Փրկարարները օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր