Մարդիկ, ովքեր մահացել են ծիծաղից
1․Մի հին տեղեկագիր մ.թ.ա. 3-րդ դարի հույն ստոիկ փիլոսոփա Քրիսիպի մահվան մասին պատմում է, որ նա իր ավանակին գինի է հյուրասիրում, իսկ հետո մեռնում ծիծաղից, երբ հետևում է, թե ինչպես է կենդանին փորձում թուզ ուտել։
2․1410 թվականին մահանում է Մարտին Առաջին Արագոնցին. նա այնքան բուռն է ծիծաղում, որ մահանում է շնչահեղձությունից։
3․Ծիծաղից մահ է վերագրվում Վերածննդի իտալացի բանաստեղծ Պապուա Պիետրո Արետինոյին. ասում են, որ նա մահացել է բարձր ծիծաղից առաջացած շնչահեղձությունից։
4․1660 թվականին շոտլանդացի ազնվական Թոմաս Ուրկհարտը, որ անգլերեն է թարգմանել Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունները, մահացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ գահ է բարձրացել Չարլզ II-ը։