10171 դիտում
10:39 03-12-2015
Արագած Ախոյանը վաղ առավոտյան ծիծաղից թուլացել է, երբ տեղեկացել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իբր իրեն փող է պարտք
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը վաղ առավոտյան անակնկալի է եկել, որից հետո՝ ծիծաղից թուլացել, երբ լրատվամիջոցներում կարդացել է, թե իբր վարչապետ Հովիկ Աբրահամյանը շինարարական աշխատանքների մասով իրեն գումար է պարտք: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Ախոյանը բարկացած նշեց, որ դա լրատվամիջոցների տարածած հերթական հերյուրանքն է:
«Որոշ լրատվամիջոցներ բազմիցս պատվեր կատարելով՝ 3 տարի շարունակ հոգեվարքի մեջ են գտնվում եւ անընդհատ ստահոդ լուրերով իմ անունն են շահարկում: Արդեն սովորել էի, երբ իմ հասցեին ասում էին, որ սնանկ եմ, բայց այսօր վաղ առավոտյան մի զավեշտալի լուր կարդացի, որտեղ գրված էր, թե մեր երկրի վարչապետն է ինձ պարտք:
Սկզբից անակնկալի եկած ծիծաղից թուլացանք, հետո փորձեցի հասկանալ, թե ինչքան վատ է որոշ լրատվամիջոցների վիճակը, որ նման ստահոդ լուրեր են ընթերցողներին մատուցում: Հայտարարում եմ, որ մի օր դրանց դիմակը պատռվելու է: Ամո՛թ է»,- ավելացրեց պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
5599 դիտում
18:45 05-06-2016
Ծիծաղից մահ կարող է վրա հասնել ոչ թե ծիծաղից, այլ ծիծաղի պատճառով ներքին օրգանների վնասվածքից
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ