6954 դիտում
10:10 08-06-2016
Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով ԱԱԾ աշխատակցին բերման ենթարկելու որոշում է ընդունվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը երեկ որոշում կայացրեց բերման ենթարկել այս սպանության գործով մի քանի վկաների, այդ թվամ նաև ԱԱԾ աշխատակցին։
Երեկվա նիստի ընթացքում դատարանը շարունակեց հրապարակվել գործով առանցքային վկա Վահագն Մնացականյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Նախորդ նիստին մեղադրող կողմը էական հակասություն էր տեսել վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում։ Այս վկան դատարանում նախորդ նիստին պատմեց, որ Էրեբունի համայնքում գտնվող ավտովերանորոգման կետում է աշխատել, իրենց երեք անձ է մոտեցել, ասել են, որ մեկը վատ է զգում, խնդրել են տանել«Էրեբունի» հիվանդանոց։
Վկան նախաքննության ընթացքում հայտնել է. որ իրեն է ներկայացվել մի տեսանյութ, որում երևում է իր մեքենան։ Այդ ժամանակ իր մեքենայում եղել են իրեն անծանոթ երեք անձ. Հետագայում իմացել է, որ նրանք Տլեն, Գաստիկը և Ծըգլն էին։ Սրանք իրեն մոտեցել էին Նուբարաշենում գտնվող ավտոտեխսպասարկման կետում, Գաստիկը վատառողջ լինելու պատճառով խնդրել է իրեն հասցնել մոտակա հիվանդանոց, սակայն հետագայում մտավախվել էին և խնդրել տանել Մասիվ։ Վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելաց հետո ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ վկային հարցեր ունեն, սակայն դրանք կտան այն բանից հետո, երբ որ կհրապարակվեն քրեական գործի նյութերը։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց վկային, որ եկել է. «Շնորհակալություն ենք հայտնում, որ եկել եք, ոոովհետև մինիստր եք ձևանում»,–ասաց նա։ Երեկ դատարան չէր ներկայացել Վահագն Մնացականյանի ընկերը Ալեքսանդր անունով։ Դատավորը դիմելով վկային ասաց. «Ուրեմն կգնաս ընկերոջդ տուն, ականջներից բռնած մյուս դատական նիստին կբերես այստեղ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվ ահամարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2785 դիտում
10:13 27-07-2016
Շարունակվել է Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատական նիստը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1465 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1117 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»