211652_close_icon
views-count82734 դիտում article-date 17:43 19-03-2015

Նոր մանրամասներ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործից. ձերբակալվածները Նոր Նորքի ոստիկանությունից տեղափոխվել են ԱԱԾ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս պահին Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած Երրորդմասցի Լյովիկի և նրա 2 ընկերների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են. Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջան 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում շրջապատում ճանաչում են որպես «Թիզ Կարեն» մականվամբ, Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 5-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Հուսիկի Կարապետյանը և Ավան-Առինջ 1-ին միկրոշրջան 3/8 շենքի 30 բնակարանի բնակիչ, 33-ամյա Ալեքսեյ Սարգիսի Մկրտչյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/13/46010/]վերջիններս կասկածվում են[/url] Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունը կատարած անձանց պարտակելու մեջ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ավան-Առինջի բնակիչներն ասում էին. «Տեսանք՝ Մասիվի ու Ավանի միլիցեքը Կարենին իրա Audi Q7 մակնիշի 10 QՍ 100 համարանիշի ավտոմեքենայով տարան, հետո տարան Արտյոմին ու Ալեքսեյին: Մի քանի ժամ անց, իմացանք, որ Մասիվի ոստիկանությունից նրանց տեղափոխել են ԱԱԾ»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց բռնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ–հետախուզական գործողություններ: Այս պահին Կ. Երեմյանի Audi Q7 մակնիշի ավտոմեքենան էլ գտնվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածքում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը հնարավոր է՝ դիմի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի սպանությունը կատարած անձանց պարտակելու մեջ կասկածվողները վերցվեն երկամսյա կալանքի: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիակության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր