211652_close_icon
views-count3772 դիտում article-date 23:28 07-06-2016

Գերմանիայում փախստականների կենտրոնը մոխրակույտի է վերածվել. կա 22 վիրավոր

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում փախստականների համար նախատեսված ճամբարում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի պնդմամբ` հրդեհի պատճառով 22 մարդ տարբեր աստիճանի այրվածք է ստացել: Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր չկան:  Հրդեհը մեկուսացնելու համար դեպք վայր է ժամանել հրշեջ ծառայության 70 աշխատակից: Փախստականների կենտրոնը վերածվել է մոխրակուտի: Պաշտոնապես չի հաղորդվում կատարվածի պատճառը, սակայն հավաստի տեղեկություններով՝ հրդեհի վայրում գտնվող 2 տղամարդ է ձերբակալվել:

Նմանատիպ նյութեր