211652_close_icon
views-count13211 դիտում article-date 22:36 07-06-2016

Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածք

Ադրբեջանի քաղաքացի, 39-ամյա Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի սահմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըլը գյուղից է: «Այսօր նա Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից հայտնվել է հայկական կողմում, նախնական տվյալներով` անձը հանդիսանում է Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն` ծնված 1977 թվականին: Հանգամանքները ճշտվում են»,- ասաց Կապրիելյանը: Զոհրա Վելիևային հայտնաբերելու մասին տեղեկացվել է Կարմի Խաչի միջազգային կոմիտեի երևանյան պատվիրակությանը:

Նմանատիպ նյութեր