40-ից ավելի ուկրաինացի զինծառայողներ լքել են իրենց զորամասերը և անցել Ռուսաստանի տարածք
4 տասնյակից ավելի ուկրաինացի զինվորականներ անցել Ռուսաստանի տարածք: Այս մասին հայտնում է ItarTass գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Ռոստովի մարզի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության մամլո ծառայության ղեկավար Վալերի Մալաևը:
«Մոկսվայի ժամանակով ժամը 20:30-ին 41 ուկրաինացի զինծառայողներ լքել են իրենց զորամասերը և հայտնվել ուկրաինական Իզվարինո սահմանային անցակետում: Նրանք խնդրանքով դիմել են աշխարհազորայիններին՝ օգնելու իրենց տեղափոխվելու ՌԴ տարածք, քանի որ չեն ցանկանում կռվել սեփական ժողովրդի դեմ»,-ասել է Մալաևը: