211652_close_icon
views-count4585 դիտում article-date 22:02 07-06-2016

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 7-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 140/1 շենքի մոտակայքում գտնվող ծառի վրա օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 7-ին, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին հարակից խնձորի այգում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: *** Հունիսի 7-ին, ժամը 13.34-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում գտնվող «Ուռենի» հանգստյան գոտու տարածքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարներն օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր