211652_close_icon
views-count5485 դիտում article-date 15:58 07-06-2016

Թուրքիան շարունակում է հոխորտալ՝ սպառնալով քայլեր ձեռնարկել Բունդեսթագի դեմ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները, ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915-ի հայերի զանգվածային ջարդերը Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանություն որակելու մասին բանաձևի ընդունմանը, «քայլեր կձեռնարկեն», հաղորդում է TRT Haber-ը: Նրա «խորին համոզմամբ»՝ Գերմանիայի կառավարությունը պետք է տարանջատի իր դիրքորոշումը Բունդեսթագի որոշումից: «Բունդեսթագի որոշումն անպատասխան չի մնա»,-ասել է նա: Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան ստիպված է լինելու կասեցնել Եվրամիության հետ համաձայնագիրը, եթե իրեն չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագը հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:

Նմանատիպ նյութեր