211652_close_icon
views-count1108 դիտում article-date 12:41 22-03-2023

Նիդերլանդները շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ․ Նիդերլանդների վարչապետ

Մարտի 21-ին Նիդերլանդների խորհրդարանում` Եվրոպական առաջիկա գագաթաժողովին նվիրված քննարկումների ժամանակ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի հարցերին պատասխանելիս վարչապետ Մարկ Ռյուտեն հանդես է եկել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մի շարք հայտարարություններով։ Այս մասին ասված է Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ․

«Վարչապետ Մարկ Ռյուտեն մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շատ սահմանափակ է մեկնաբանում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, իսկ Նիդերլանդների կառավարությունը դատավճիռն այդպես չի ընկալում։ Դրա մասին հստակ տեղեկացվել է Ադրբեջանի դեսպանը։

Մարկ Ռյուտեն վստահեցրել է, որ Նիդերլանդական կողմը շարունակում է երկկողմ և Եվրամիության համատեքստում ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ։

Պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի այն հարցին թե ինչ քաղաքական հետևանքներ ունի այն հանգամանքը, որ Ադրբեջանը գազ է ներկրում Ռուսաստանից, որպեսզի կարողանա Եվրոպային գազ մատակարարել ըստ պայմանավորվածության, վարչապետ Ռյուտեն պատասխանել է, որ Ադրբեջանը սահմանափակ քանակությամբ է գազ ներկրում Ռուսաստանից, այդուհանդերձ Եվրոպական հանձնաժողովը արդեն իսկ հայտարարել է, որ ռուսական գազի ներկրման հարցը քննարկելու է ադրբեջանական իշխանությունների հետ»։

Նմանատիպ նյութեր