Եվրոպայի շախմատի կանանց առաջնություն. Ուշենինա-Մկրտչյան. ուղիղ միացում
Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է վերջին` 11-րդ տուրը:
Մրցաշարի 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաջողության հասավ լեհ Յոլանտա Զավացկայի հետ պարտիայում և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ միայն կես միավորով է հետ առաջատարից՝ Աննա Ուշենինայից:
Վերջին տուրում հանդիպում են հենց Մկրտչյանն ու Ուշենինան, որոնց պայքարում էլ կորոշվի մրցաշարի հաղթողը:
Ուշենինա-Մկրտչյան պարտիայի ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.