211652_close_icon
views-count3440 դիտում article-date 10:14 07-06-2016

Զինվորի համար ձուն գնում են 53 դրամով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության մատակարարման պայմանագրերը ցանկացած ընկերության համար նվեր են, քանի որ նման գործարքներն ընկերությունների համար ապահովում են հաստատուն եկամուտ՝ երբեմն շուկայականից բարձր գներով։ Ու որքան էլ խոսվում է ՊՆ-ում գնումների ավանդույթը փոխելու մասին, նույնիսկ պաշտոնանկություններ են տեղի ունենում, միևնույն է՝ առարկայական ոչինչ չի փոխվում։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ, օրինակ, բանակին ձվի մատակարարման պայմանագրով, որը կնքվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ, ձուն մատակարարվում է 53 դրամով։ Եվ, ահա, այս տարվա ապրիլին՝ քառօրյա պատերազմից հետո, մեկ այլ թռչնաֆաբրիկա ՀՀ ՊՆ-ին առաջարկել է ձուն մատակարարել 40-ից 45 դրամով։ Սակայն ՊՆ-ն հրաժարվել է ավելի էժան արժեքով ձու գնելու տարբերակից։ «Ժողովուրդ»–ին ՊՆ-ից պաշտոնապես պարզաբանեցին, որ օրենսդրությունը թույլ չի տալիս պայմանագիրը կեսից խզել։ Միևնույն ժամանակ հավաստիացրին, թե ներկայիս մատակարարի հետ բանակցում են գործող պայմանագրի շրջանակներում ձվի գինն իջեցնելու նպատակով։ Հիշեցնենք, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան պատկանում է հայտնի «ձվերի Խաչիկին»՝ Խաչիկ Խաչատրյանին, ու թերևս առանձին քննությունով պետք է պարզել, թե նա ում հետ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ բանակի վրա թանկ գնով «նաղդելու» համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր