211652_close_icon
views-count2414 դիտում article-date 23:43 06-06-2016

Վայոց ձորի մարզում այսօրվանից կգործի հեմոդիալիզային ծառայությունը

Վայոց ձորի մարզի «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում այսօրվանից կգործի հեմոդիալիզային ծառայությունը: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով տվյալ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիները պետական պատվերի շրջանակում ծրագրային հեմոդիալիզի ծառայությունից կօգտվեն հենց իրենց բնակության վայրում և ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։ Նշենք, որ վերջին տարիներին քայլեր են ձեռնարկվել հեմոդիալիզի ծառայության աշխարհագրությունը մարզերում ընդլայնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ` ՀՀ առողջապահության նախարարությունը Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ վերջին ամիսներին ձեռնամուխ է եղել հեմոդիալիզային ծառայության գործարկման աշխատանքներին: Մասնավորապես` ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ, իրականացվել է անհրաժեշտ կադրերի վերապատրաստում: Արդյունքում, այսօրվա տվյալներով, նորաստեղծ ծառայությունը բուժօգնություն կտրամադրի 6 հիվանդի:

Նմանատիպ նյութեր