74553 դիտում
16:55 28-12-2018
Ոստիկանության Վայոց Ձորի և Լոռու մարզի ծառայողները կարճ ժամանակում հայտնաբերեցին Վայոց Ձորի մարզում թոշակառու ամուսինների նկատմամբ դիմակավորված ու զինված ավազակային հարձակում կատարողներից երկուսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության (վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի), Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյանի), Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի (բաժնի պետ Գարիկ Գերասիմյանի), Ոստիկանության Սպիտակի բաժնի (բաժնի պետ Սերգո Ավետիսյանի) և Ոստիկանոթյան քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյանի) գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին Վայոց Ձորի մարզում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հայտնաբերվել ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Բագրատ Ասոյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Արեն Սարգսյանը։
Վերջիններս կասկածվում են Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչներ՝ թոշակառու ամուսիններ Սամվել Հովհաննիսյանի և Օսան Հովսեփյանի նկատմամբ դանակի և ատրճանակի սպառնալիքի տակ խոշոր չափի գումար, կոնյակներ, համակարգիչ, հեռախոս ու պլանշետ հափշտակելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք նախկինում մի քանի անգամ դատապարտված են եղել և կան կասկածներ, որ նրանք ավազակային հարձակման մի քանի դեպքեր էլ կատարել են Լոռու մարզում։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նշված անձինք քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Նրանք այս պահին գտնվում են Ոստիկանության Վայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանները հսկայածավալ աշխատանքների արդյունքում են կարողացել հայտնաբերել կասկածյալներին և ունեն նաև լուրջ կասկածներ, որ նրանց հետ էլի են մարդիկ եղել, որոնց ինքնությունը պարզվում է։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/27/1113849/?fbclid=IwAR06V0BwXH1D7nplwePbMoLTBq8C8tc6T_W86_pkdD4QY0VoMhvLvmrgrYk]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 27-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններոմ դիմակավորված 4 հոգի ապօրինի մուտք են գործել Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ՝ 69-ամյա Սամվել Հովհաննիսյանի տուն, ծեծի ենթարկել նրան ու կնոջը՝ 58-ամյա Օվսան Հովսեփյանին և դանակի ու ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել 500 հազար դրամ, կոնյակներ, համակարգիչ, բջջային հեռախոս և պլանշետ։
Դիմակավորված ճիվաղները կապել էին ամուսիններին, բազմաթիվ հարվածներ հասցրել, իսկ հետո ավարը հափշտակելուց հետո դիմել են փախուստի։
Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանը, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գերասիմյանը։
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Խաչատրյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանը։
Փաստի առթիվ քննչական վարչությունում ավազակային հարձակում և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+