211652_close_icon
views-count22519 դիտում article-date 16:32 06-06-2016

Քաղաքացին պնդում է, որ հանցագործի հետևում կանգնած է պաշտոնյա, իսկ քննիչը սպառնալիքներ է տալիս իրեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է, ճանաչված փաստաբան Ստեփան Ոսկանյանը փորձում է իր պաշտպանյալի շահերը պաշտպանել, սակայն ինչքան էլ մասնագիտական հարուստ գիտելիքներով փաստաբանը միջնորդություններ է ներկայացնում դատարան, միևնույն է, սայլը տեղից չի շարժվում: Նրա պաշտպանյալը՝ Ռոզա Ավագյանը պնդում է, որ առեղծվածային ինչ-որ պաշտոնյա կարողանում է «հարցերը չորով լուծելով» ազդել քննիչների վրա, ովքեր զինվորական դատախազությունից են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նա ասում էր. «Զարմանում եմ, թե ինչպես կարելի է հովանավորել մի հանցագործի և անպատիժ մնալ: Մի քանի քննիչ է փոխվել, սակայն ոչ ոք իրենց կատարած անօրինական գործողությունների համար պատասխանատվության չի ենթարկվել: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ասում էին, թե պետք է հասնել նրան, որպեսզի բանակում խորթ երևույթներ տեղի չունենան, իսկ ես բանակի աշխատակից ներկայացած հանցագործի ձեռքը կրակն եմ ընկել ու 1 տարուց ավելի է, քննիչները կարուսել են խաղում՝ իրական հանցագործությունը փորձում են կոծկել: Բանը հասել է նրան, որ քննիչներից մեկն ինձ առաջարկում է հետ վերցնել բողոքս, հակառակ դեպքում նյութերը շուռ կտա վրաս, սպառնում էր նա»: Ես վստահ եմ, որ այդ աղջկա թիկունքին ինչ-որ առեղծվածային պաշտոնյա է կանգնած, հակառակ դեպքում էս գործը բացահայտած կլինեին: Հուսով եմ, պատկան մարմինները հետևություններ կանեն ու մեղավորը պատասխանատվության կենթարկվի: [img]/ups/images/0461120001465216543781677.jpg[/img] [img]/ups/images/0053322001465216542419702.jpg[/img] Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր