211652_close_icon
views-count4018 դիտում article-date 16:09 06-06-2016

Բյուրեղավանի շշերի գործարանի նախկին աշխատակիցները կրկին դուրս են եկել փողոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էին անցկացնում Բյուրեղավանի շշերի գործարանի նախկին աշխատակիցները՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գործարանն ամիսներ առաջ դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել՝ ունենալով մոտ 150 աշխատողներին չվճարված աշխատավարձի պարտք: Նախագահի նստավայրի մոտ նախորդ ցույցերից հետո գործարանի ղեկավարությունը, ըստ ցուցարարների, փակել է այդ պարտքի մի մասը, սակայն չվճարված է մնում մոտ երեք տասնյակ նախկին աշխատակիցների աշխատավարձը: Ցուցարարները վրդովված էին հատկապես այն փաստից, որ խտրականություն է ստացվում. «Հրազդան ցեմենտ»-ի 512 միլիոնը Էկոնոմիկայի նախարարը մտավ Ազգային ժողով քանի անգամ, մինչև համոզեցին, որ ներեն, իսկ իրենց գործարանը, որ բոլոր մուծումներն արել է՝ սոցվճարներ, հարկեր․․․ աշխատավարձերը չեն տալիս: Այսօր ցուցարարները նամակ պատրաստեցին ուղղված ՀՀ նախագահին՝ հույս ունենալով ստանալ դրական պատասխան: Նրանք նշեցին, որ եթե այսպես շարունակվի, իրենք պատրաստ են մինչև իսկ հրաժարվել իրենք քաղաքացիությունից և հեռանալ արտերկիր: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր