5 ընկերներով Սյունիքի մարզում աղջիկ են փախցրել. ինչպե՞ս են պատասխան տալիս
Հովհաննես Մաթևոսյանին, Համլետ Մաթևոսյանին, Հայրապետ Ղազարյանին, Արայիկ Մովսեսյանին, Բորիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախապես պայմանավորվելով Իննա Բ-ի առևանգման շուրջ, վերջինիս կամքին հակառակ նստեցրել են մեքենա և տեղափոխել Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղ:
Այսինքն, նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1,4-րդ կետերով: Խափանման միջոց է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: