Տավուշի մարզում 3 ընկերներ հենց պատշգամբից բռնությամբ աղջիկ են փախցրել
Ատոմ Սառիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վարուժան Ճաղարյանի, Գարիկ Մարությանի և Տավուշի Սարգիս Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ Բերդ քաղաքի գտնվող առանձնատան պատշգամբից գրկելու միջոցով բռնություն գործադրելով բացահայտ կերպով ամուսնության նպատակով առևանգել է նույն հասցեի բնակչուհի Մերի Ծ-ին, վերջինիս կամքին հակառակ տեղափոխել առանձնատան բակ, որտեղ Գարիկ Մարությանը բացել է մեքենայի հետևի ձախ դուռը, Ատոմ Սառիկյանը Մ-ին նստեցրել է հետևի նստատեղին, որից հետո վարորդ Սարգիս Պետրոսյանը մեքենան վարել և Մերիին տեղափոխել է այլ վայր, իսկ Վարուժան Ճաղարյանը օժանդակել է վերջիններիս՝ նրանց հետևից Ատոմ Սառիկյանին ավտոմեքենան որպես լրացուցիչ տրանսպորտային միջոց վարելով
Այսինքն, նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է նրանց մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 4 /չորս/ տարի ժամկետով ազատազրկման:
ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի կիրառմամբ նրանց վերջնականապես դատապարտել 3 /երեք/ տարի 11 /տասնմեկ/ ամիս 27 /քսանյոթ/ օր ժամկետով ազատազրկման:
ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել 2 /երկու/ տարի ժամկետով փորձաշրջան: