211652_close_icon
views-count5338 դիտում article-date 16:05 25-03-2016

5 երիտասարդներով Գեղարքունիքի մարզում տաքսու միջից բռնությամբ աղջիկ են փախցրել

Ռաֆիկ Մկրտչյանին, Գեղամ Մկրտչյանին, Գառնիկ Հակոբյանին, Մակիչ Թովմասյանին և Ռաֆիկ Նադարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ինքնությունը չպարզված երեք անձանց հետ Եպրաքսյա Բադոյանին, վերջինիս կամքին հակառակ առևանգելու նպատակով, իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար նախապես յուրաքանչյուրի համար դերաբաշխումներ կատարելով, հետապնդելով Ծովակ Հարությունյանի վարած տաքսի ավտոմեքենային, որով երթևեկել է Ե. Բադոյանը իր ընկերուհիների հետ, Մերսեդես Բենց մակնիշի ավտոմեքենայով խոչընդոտել են տաքսի ավտոմեքենայի ընթացքը, բռնություն գործադրելով Եպրաքսյա Բադոյանի նկատմամբ նրան դուրս են բերել տաքսի ավտոմեքենայից, նրա կամքին հակառակ նստեցրել են ՎԱԶ 2109 մակնիշի ավտոմեքենան և առևանգել: Այսինքն, նրանք մեղադրվում են 131 հոդվածի 2-րդ մասի1-ին կետով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր