211652_close_icon
views-count4473 դիտում article-date 09:53 06-06-2016

Այսօր ռուս մեծանուն գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է

Լ. Պ. Նիկոլսկայան, որ հանդիպել էր Պուշկինին Նիժնի Նովգորոդի նահանգապետի տանը, ճաշկերույթի ժամանակ, այսպես է բնութագրում բանաստեղծին. Նրա թուխ դեմքը յուրահատուկ էր, բայց ոչ գեղեցիկ, լայն, բաց ճակատ, երկար քիթ, հաստ շրթունքներ, ընդհանրապես, անկանոն դիմագծեր: Բայց ինչն էր նրա մոտ հոյակապ՝ կապույտ երանգով մուգ մոխրագույն, մեծ, պարզկա աչքերը: Անհնար է հաղորդել այդ աչքերի արտահայտությունը. ինչ-որ այրող, բայց միևնույն ժամանակ՝ շոյիչ, հաճելի: Ես երբևէ չեմ տեսել առավել արտահայտիչ դեմք. խելացի, բարի, եռանդուն: Նա գեղեցիկ է խոսում. ա՜խ, որքա՜ն կյանք ու բանականություն կար նրա ոչ արհեստական խոսքում: Իսկ ինքը որքա՜ն կենսուրախ էր, սիրալիր, սքանչելի: Այդ գժուկը կարողանում էր դուր գալ։

Նմանատիպ նյութեր