4190 դիտում
23:20 04-06-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 4-ին
1679 թ. – Հայաստանում տեղի ունեցավ մեծ երկրաշարժ։
1878 թ. – Թուրքիան Մեծ Բրիտանիային հանձնեց Կիպրոսի կառավարումը։
1905 թ. – ծնվել է Վարդան Աճեմյանը, հայ մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան (մահ. 1977 թ.)։
1918 թ. – Բաթումում Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց պայմանագիր, որը բաղկացած էր 14 հոդվածից։ Անդրանիկ Օզանյանը քննարկում էր համաձայնագիրը առանց միջոցների մնացած Դաշնակցության հետ ձևավորելու Լեռնահայաստան։
1925 թ. – տպագրվեց «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։
1934 թ. – մահացել է Մարիա Կյուրին, ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր (ծն. 1867 թ.)։
1975 թ. – ծնվել է Անջելինա Ջոլին, ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի։
1989 թ. – Ուֆա քաղաքի մոտ տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով մահացավ մոտ 500 մարդ։ Վթարը ամենամեծն է ՌԴ-ի և ԽՍՀՄ-ի պատմության մեջ։
2002 թ. – հայտնաբերվեց Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկը։
Նմանատիպ նյութեր
189 դիտում
12:00 01-05-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 1-ին
2641 դիտում
11:39 02-06-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 2-ին
3544 դիտում
11:46 03-06-2016
Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունիսի 3-ին
Այս բաժնից
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10534 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am