Կոտայքի մարզի Ակունք գյուղում հայտնաբերվել է օձ
Հունիսի 4-ին, ժամը 16.35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները տան բակում բռնել են մոտ 1 մ երկարությամբ կապարագույն սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: