211652_close_icon
views-count17849 դիտում article-date 10:20 04-06-2016

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին. ֆոտոշարք, տեսանյութ

Կյանքի 75-րդ տարում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է բոլոր ժամանակների մեծագույն բռնցքամարտիկներից մեկը` Մոհամեդ Ալին: «Պարկինսոնի հիվանդության հետ 32 տարի պայքարելուց հետո Ալին հեռացավ: Աշխարհի եռակի չեմպիոնը այս երեկոյան է մահացել», հայտնել է Ալիի ընտանիքի ներկայացուցիչը: Հունիսի 4-ին լեգենդար բռնցքամարտիկի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նա տեղափոխվել էր Ֆինիքսի հիվանդանոցներից մեկը: Բժիշկները Ալիի հարազատներին զգուշացրել էին, որ նրանք պատրաստ լինեն վատթարագույնին: Ավելի ուշ պարզվել էր, որ բռնցքամարտիկի ազգականներն արդեն սկսել են նախապատրաստել հուղարկավորության արարողությունը: Համաշխարհային բռնցքամարտիկի լեգենդին հրաժեշտ կտան նրա հարազատ Լուիսվիլում: «Բառերով հնարավոր չէ արտահայտել, թե ինչ է արել Մոհամեդ Ալին բռնցքամարտի համար: Նա այն երեք տղաներից էր, ով օգնել է ինձ դառնալ այնպիսի, ինչպիսին կամ: Մենք կորցրեցինք լեգենդին, հերոսին և ականավոր մարդուն», ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի անպարտելի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզերը: Մոհամեդ Ալին ամենաճանաչված ու հեղինակավոր բռնցքամարտիկներից մեկն էր: 1960 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի եռակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն: 5 անգամ ճանաչվել է «Տարվա բռնցքամարտիկ»: 1999 թվականին լրագրողները նրան համարել են «Դարի մարզիկ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր