211652_close_icon

Մարիոն Լը Պեն. Եթե Բենզեման Ֆրանսիայում դժբախտ է, թող գնա իր Ալժիրում խաղա

views-count2608 դիտում article-date 15:08 03-06-2016
Ֆրանսիայի Ազգային Խորհրդարանի պատգամավոր, Ազգային Ճակատ կուսակցության անդամ Մարիոն Լը Պենը (կուսակցության հիմնադիր Ժան Մարի Լը Պենի թոռնուհին) մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի խոսքերը, որն ասել է, թե իրեն Եվրո-2016 չեն տանում ֆրանսիական ռասիստների պատճառով: «Բենզեման ծնվել և մեծացել է մեր երկրում, միլիոնատեր է դարձել որպես Ֆրանսիայի քաղաքացի: Իսկ հիմա նա թքում է հայրենիքի վրա: Դա անարժանապատիվ է: «Իմ երկիրը Ալժիրն է, իսկ Ֆրանսիան պարզապես սպորտ է»: Եթե նա այստեղ դժբախտ է, պետք է նրան բաց թողնել, թող խաղա իր «երկրի» համար», ասել է Լը Պենը:

Նմանատիպ նյութեր