1060 դիտում
13:50 08-11-2023
Եթե Փաշինյանը ցանկանում է ծառայել Ադրբեջանի ժողովրդին, թող գնա Ստեփանակերտ, մասնակցի զորահանդեսին, այնտեղից էլ գնա Բաքու․ Էդգար Ղազարյան
ՀՀ ցանկացած պաշտոնատար անձ՝ լինի վարչապետ, նախարար կամ պատգամավոր, հաշվետու է մեր պետությանը և չի կարող ցնդաբանություններով պետություն կառավարել։
Tert.am-ի փոխանցմամբ այս մասին «Միասին» քաղաքական շարժման մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է վարչապետի պաշոնը, կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի տեքստով երդում է տվել ծառայել մեր ժողովրդին, հարգել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։
Մեր Սահմանադրության մեջ որտե՞ղ է գրված «անկլավ» բառը։ Սահմանադրության մեջ գրված է՝ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կարող է լինել բացառապես հանրաքվեի միջոցով։ Հիմա, եթե հանրաքվե չի եղել, ժողովուրդը նրան այդ թեմայով բանակցելու իրավունք չի տվել, նա ի՞նչ իրավունք ունի գնա սրա նրա հետ մեր երկրի տարածքները այլ պետությանը հանձնելու բանակցություններ վարի։
Նա օրը մի գիրք, մի հանրագիտարան կարդալուց գնում է, որոշումներ է կայացնում։ Գնացել, ԱԺ-ում ասել է՝ ես կարդացել եմ հայկական սովետական հանրագիտարանը։ Այդ հանրագիտարանի վերջին հատորը 1987 թվին է հրատարակվել, առաջինը՝ 1974, այսինքն կործանված երկրի հանրագիտարանով ասում է՝ մեր երկրի տարածքը 29․800 քա կմ է, մեր երկիրը կադաստրի վկայական չունի։
Մենք չենք կարող հաշտվել, որ այսպիսի պրիմիտիվ դատողություններով մարդը պետություն կառավարի։ Մեր երկիրը կադաստրի վկայական չունի, որովհետև ոչ մի երկիր կադաստրի վկայական չունի։ Բայց մեր երկիրը ունի անկախության հռչակագիր, որը ավելի արժեքավոր փաստթուղթ է, քան անգամ ՀՀ Սահմանադրությունը»,- ասաց Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ իրենց պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով պատասխանի իրենց հարցերին կամ հանդիպում ունենա իրենց հետ։
«Միայն մենք չէ, որ հարցեր ունենք։ Արցախի ժողովուրդը, որ ՀՀ-ում է, հարցեր չունի՞, այդ հարցերը տալու ավելի խորհրդանշական օր, քան նոյեմբերի 9-ն է, դժվար է պատկերացնել։
Մենք վաղը նախատեսում ենք Փաշինյանի հետ հանդիպում ունենալ, որը պետք է լինի ուղիղ եթերում և հանրությունը պետք է լսի այդ հարցերի պատասխանները։ Եթե Փաշինյանը չունի այդ հարցրերի պատախանները և ցանկանում է ծառայել Ադրբեջանի ժողովրդին, թող գնա Ստեփանակերտ, մասնակցի զորահանդեսին, այնտեղից էլ գնա Բաքու»,- նշեց Էդգար Ղազարյանը։

Նմանատիպ նյութեր
4918 դիտում
22:35 09-12-2020
Էրդողանը ժամանել է Բաքու. նա կմասնակցի ԼՂ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի առթիվ զորահանդեսին
7119 դիտում
14:11 09-05-2017
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին ավիացիան չի մասնակցի
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
904 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում