2569 դիտում
10:26 25-06-2016
Ծիծեռնակաբերդում՝ Անմար կրակի մոտ, Հռոմի պապը մասնակցեց հատուկ՝ Բարեխոսական կարգի աղոթքի արարողությանը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր առավոտյան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, դեսպանների ու հոգևորականների ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ նրա անունից Ցեղասպանության հուշակոթողին դրվեց ծաղկեպսակ, որի առջև էլ՝ Անմար կրակի մոտ Պապը ծաղիկներ դրեց և ապա տեղի ունեցավ հատուկ՝ Բարեխոսական կարգի աղոթքի արարողությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի պապը վերջին պահին իր ելույթում մի շատ կարևոր խմբագրում արեց, երբ իր ելույթի նախնական տեքստում «ողբերգություն» բառը փոխեց՝ արտասանելով ՝«ցեղասպանություն», որը, ինչպես ինքն էր արտահայտվել մեկ այլ առիթով, քաղաքականապես լիցքավորված բառ է:
Պապը ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը քսաներորդ դարում առաջինն էր, որին հետևեցին այլ ցեղասպանություններ:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հնչեց նաև հայկական դուդուկ՝ ժողովդրական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի և Կամո Սեյրանյանի կատարմամբ:
Ապա Պապը և հյուրերը այցելում են Ցեղասպանության ինստիտուտ –թանգարան:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
382 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին