2278 դիտում
23:10 25-04-2019
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ Սուրբ Ուսպենյան տաճարի հայկական խաչքարի մոտ, կատարվել է բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների
Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարի մոտ, կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների: Կարգն անցկացվեց Աստանայի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևը:
Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում Հայաստանի դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:
Այնուհետև ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին հայկական խաչքարին: Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Կոկշետաուի ներկայացուցիչները ևս հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
664 դիտում
14:56 23-01-2025
2 արջ վերադարձվել է վայրի բնություն (տեսանյութ)
742 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան