211652_close_icon
views-count29898 դիտում article-date 11:08 03-06-2016

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու Нива-ն. մոտոցիկլավարին փրկել է սաղավարտը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Արտաշիսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում բախվել են AA 499 համարանիշի մոտոցիկլն ու Վազ 2121 մակնիշի 90 NO 505 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոտոցիկլը տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նիվան վարել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 24-ամյա Սևակ Գրիգորյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր մոտոցիկլավարի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Եթե մոտոցիկլավարը սաղավարտ կրած չլիներ, ապա վնասվածքները գլխի մասում ավելի վտանգավոր կինեին»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր