32865 դիտում
01:09 22-05-2015
Ավտովթար Երևանում. Մանկավարժական համալսարանի դիմաց բախվել են Нива-ն ու «08»-ը. Нива-ն գլխիվայր շրջվել է. «08»-ի վիրավոր վարորդը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում Մանկավարժական համալսարանի մոտ բախվել են Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ 24-ամյա Հենրիկ Մելքոնյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 15 VR 555 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ 22-ամյա Սարիբեկ Չոլոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 18 VP 881 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն գլխիվայր շրջվել է, իսկ մինչ այդ Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընդհարվել «Լիաննա Հովհաննիսյան» ԱՁ-ին պատկանող սառնարաններին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանն ու տեսուչ Սիմոն Հովհաննիսյանը: Ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է՝ Нива-ի վարորդը եղել է սթափ, իսկ «08»-ինը՝ ոչ սթափ:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+