211652_close_icon

Մայրաքաղաքի հիմնական և միջնակարգ դպրոցներում մեկնարկել է քննական շրջանը

views-count998 դիտում article-date 20:32 02-06-2016
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցներում մեկնարկել են գիտելիքների ստուգումը՝ 4-րդ դասարանցիների համար, ինչպես նաև պետական, պետական ավարտական քննությունները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քննությունների օրերին անձամբ այցելում է դպրոցներ և տեղերում հետևում ընթացքին։ Այսօր մայրաքաղաքի միջնակարգ դպրոցներում անցկացվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից պետական ավարտական քննություն: Հանրակրթության վարչության պետը հատկանշել է, որ բոլոր քննությունները կազմակերպվում և անցկացվում են օրենքով սահմանված կարգով և ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները: Քննությունները կշարունակվեն մինչև հունիսի 27-ը: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր